ԱՄՆ-ն Իրաքում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
«Իրաքի վարչապետը չի ասել, որ ամերիկյան զորքերը պետք է հեռանան: Մենք մնում ենք Իրաքում, քանի դեռ ԻՊ-ին չենք հաղթել», - հայտարարել է Թիլերսոնը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն Իրաքում կմնա արտերկրում ռազմական ուժ կիրառելու մասին Կոնգրեսի ընդունած օրենքների հիման վրա: «Մենք այնտեղ գտնվում ենք նաև իրաքյան կառավարության հրավերով», - հավելել է պետքարտուղարը: