Հրաձգություն Յուտայի համալսարաններից մեկում. կա մեկ զոհ

11:35     31 հոկտեմբերի, 2017

Տղամարդը կրակ է բացել ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի համալսարանի տարածքում, ինչի արդյունքում զոհվել է մեկ մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Հարձակման պատճառները չեն նշվում:

Տեղի ոստիկանությունը փնտրում է կասկածյալին՝ 24-ամյա Օսթին Բութեյնին: Ոստիկանության տվյալներով նա զինված է և լուրջ վտանգ է ներկայացնում:

 


© armedia.am