Տղամարդը կրակ է բացել ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի համալսարանի տարածքում, ինչի արդյունքում զոհվել է մեկ մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Հարձակման պատճառները չեն նշվում:
Տեղի ոստիկանությունը փնտրում է կասկածյալին՝ 24-ամյա Օսթին Բութեյնին: Ոստիկանության տվյալներով նա զինված է և լուրջ վտանգ է ներկայացնում: