ԵԱՏՄ-ն պետք է կրկնապատկի արտահանման ուղղությամբ աշխատող ձեռնարկությունների քանակը: Այս մասին հայտարարել է Ռազմավարական մշակումների կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Մոսկվայում ընթացող «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովի ժամանակ:
«2008 թվականի ճգնաժամից հետո համաշխարհային գլոբալիզացիան կանգ է առել: Եվ չնայած գոլբալիզացիայի որոշակի արգելակմանը՝ մասնավորապես քաղաքական ոլորտում, տնտեսական գլոբալիզացիան շարունակելու է աճել», - նշել է նա՝ ընդգծելով, որ ազգային գործարաններից մենք պետք է անցում կատարենք աշխարհի՝ որպես գործարանի, որտեղ կավելանան տեխնոլոգիաների և տվյալների փոխանակումը:
Խոսելով գլոբալ տնտեսական ինտեգրացիայում ԵԱՏՄ մասնակցության մասին՝ Կուդրինն ընդգծել է համապատասխան տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը: «Մենք պետք է ունենք մեր տեղն այդ գլոբալ շղթաներում: Եթե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն ավելացնեն տնտեսական աճի տեմպերը, մենք պետք է ավելացնենք արտաքին խաղացողների միջև փոխանակումը», - նկատել է նա:
Նախատեսված տնտեսական աճն ապահովելու համար, անհրաժեշտ է միավորել առևտրային հարաբերությունները, նվազեցնել բացառությունները, պարզեցնել մաքսային հսկողությունը և այլն: «Արտաքին եզրագծում անհրաժեշտ է առավելագույնս պարզեցնել մեր ձեռնակությունների արտաքին շուկա դուրս գալը», - նշել է Կուդրինը: