«Բիզնես ինովացիոն ֆորում 2017»-ը կանցկացվի նոյեմբերի 10-11-ին

13:20     31 հոկտեմբերի, 2017

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության «Բիզնես ինովացիոն ֆորում 2017»-ը, որը Հայաստանում անցկացվում է 2013թ.-ից, այս տարի կանցկացվի Դիլիջանում՝ նոյեմբերի 10-11-ին: Այդ մասին հաղորդում է panarmenian.net գործակալությունը:

Ամենամյա ֆորումը, որն իրականացվում է Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ, Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցող՝ Suppoert to SME Development of Armenia նախագծի շրջանակում, այս տարի կկրի «Դեպի նոր իրականություն» խորագիրը:

Ֆորումին կմասնակցեն տեխնոլոգիական նորարությունների, գործարար ներկայացումների շուրջ 200 հայաստանցի և միջազգային ձեռներեցներ, ՏՏ ոլորտի փորձագետներ:

Կքննարկվեն Հայաստանում թվային տրանֆորմացիայի և նորարարական համակարգի օրակարգը, կներկայացվեն հաջողության պատմություններ, հարթակ կստեղծվի գործարար հանդիպումների և համագործակցության համար:

 


© armedia.am