«Կիևյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել Է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը և ծովը: Ավանդույթներ, որոնումներ, հայտնագործություններ » խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն նշել է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ Է վայելում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սեպտեմբերին մեկնարկած ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:
Ցուցադրանքում ներկայացված են 18-20-րդ դարերի գեղանկարչության և գրաֆիկայի 60-ից ավելի ստեղծագործություններ թանգարանի հավաքածուից, որոնք միավորված են ծովի թեմատիկայով: Նաև նախատեսված Է Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք թանգարանը կորցրել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: