Նյու Յորքում հոկտեմբերի 31-ինբեռնատարը մի քանի փողոց է անցել հեծանվուղիով՝ վրաերթի ենթարկելով հեծանվավարների, այնուհետև բախվել է դպրոցական ավտոբուսին: Այնուհետև դուրս է եկել մեքենայից և «Ալլահ աքբար» բղավելով կրակ բացել անցորդների վրա: Վերջին տվյալներով միջադեպի հետևանքով զոհվել է 8 մարդ՝ այդ թվում Արգենտինայի 5 քաղաքացի, կա ավելի քան 10 վիրավոր:
Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալված է. նա ծնունդով Ուզբեկստանից Սաֆուլո Սաիպովն է։ Նա Միացյալ Նահանգներ է եկել 2010թվականին:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ 29-ամյա տղամարդն ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից։
Նյու Յորքի քաղաքապետը տեղի ունեցածն որակել է որպես ահաբեկչություն: