Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին

08:58     1 նոյեմբերի, 2017

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Նիդեռլանդների թիմին:

Ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջև հաղթանակ գրանցեցին: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:


© armedia.am