Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նվազագույն 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստան-1-ի նկատմամբ:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գեւորգյանը չորրորդ խաղատախտակի առջեւ վաստակեց հաղթական միավորը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: