ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփի իմպիչմենտի խնդրագիրը, որը տեղադրված է ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթայերի կայքում, 10 օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 1 մլն ստորագրություն, հայտնում է lenta.ru-ն:
Դեմոկրատական կուսակցության կողմնակից միլիարդատերը Թրամփի դեմ արշավը սկսել է հոկտեմբերի 20-ին. նա ամերիկյան նախագահին մասնավորապես մեղադրում է մի շարք օրենքներ խախտելու և ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:
Նշենք, որ ամերիկյան սահմանադրությունը նախատեսում է նախագահի իմպիչմենտ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությունը, ինչից հետո ստանալ նաև սենատի անդամների երկու երրորդի ձայները: