ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է էլ ավելի խստացնել փախստականների ընտության ծրագիրը, որոնց մուտքն ԱՄՆ թույլատրվում է։
«Ես հանձնարարել եմ, որպեսզի ներքին անվտանգության նախարարությունն ուժեղացնի փախստականների ընտրության՝ առանց այդ էլ ծայրահեղ ծրագիրը։ Քաղաքականապես կոռեկտ լինելը հիանալի է, սակայն ոչ այս դեպքում», - գրել է նա Twitter-ում։
Թրամփը չի հստակեցրել, սակայն ԱՄՆ նախագահի այս որոշումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է Նյու Յորքի ահաբեկչությունով: