Ղրղզստանին հետաքրքիր է Հայաստանի փորձը եվրոպական GSP+ համակարգում

12:17     1 նոյեմբերի, 2017

Ղրղզստանին հետաքրքիր է Հայաստանի փորձը եվրոպական GSP+համակարգում։ Այս մասին ասել է Ղրղզստանի կառավարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության պետ Ազամաթ Սուլայմանովը, հաղորդում է NEWS.am գործակալությունը։

Գործակալությունը հաղորդում է, որ Բիշքեկին հետաքրքրում է և՛ մաքսավորների, և՛ որակի լաբորատորիաների, և՛ լիցենզավորման մարմինների փորձը։

«Լաբորատոր հաստատման հարցերը մեզ համար շատ կարևոր են։ Չէ՞ որ գործնականում GSP+ աշխատելու համար մեր երկրում պետք է միջազգայնորեն հավատարմագրված լաբորատորիաներ լինեն։ Միայն այնտեղ փորձագետները կարող են եզրակացություններ ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին։ Հայ գործընկերները մեզ կարող են օգնել։ Համատեղ աշխատանքն արդեն սկսվել է»,- նշել է Սուլայմանովը։


© armedia.am