Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստները կխաղան Հունգարիայի ընտրանու հետ:
Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը և այսօր կայանալիք հինգերորդ տուրում կխաղա Վրաստանի հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: