Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեմն քնում է աղոթքի ժամանակ։ Այս մասին նա ասել է իտալական կաթոլիկ TV2000 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ես մի քանի անգամ քնել եմ աղոթքի ժամանակ։ Նույնը պատահել է նաև սուրբ Թերեզայի հետ. նա ասում էր, որ Աստված սիրում է, երբ ինքը քնում է», - պատմել է Ֆրանցիսկոս պապը։
Նա նաև նշել է, որ իր համար դա «բազմաթիվ միջոցներից մեկն է՝ սրբացնելու Աստծու անունը և նրա ձեռքերում զգալու իրեն երեխա»։ Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է սաղմոսներից մեկի մասին, որում աղոթք անողը համեմատվում է հոր ձեռքերում քնող երեխայի հետ: