Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Թուրքիայի նախագաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինակով բեղ պահողներին։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Gazeteduvar կայքին Գարո Փայլանը քննադատել է Իսմայիլ Քահրամանին իր պարտակությունները պատշաճ չկատարելու հարցում և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են։
«Ձեր ասած պետությունը տղամարդկանց պետություն է դարձել։ Վերջին երկու տարում նոր զարգացում եմ տեսնում։ Պետությունը դառնում է միանման բեղ պահողների պետություն։ Կարծես թե իշխանավորներն ու պատգամավորները պարտավորվածություն են զգում բեղ պահելու։ Եթե երկու տարի առաջ խորհրդարանում բեղ ունեցողների թիվը 5-ից 10 տոկոս էր, ապա ներկայում դրա այդ թիվն անցնում է 90 տոկոսը»,-ասել է Փայլանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը կուսակիցներին ակնարկել էր բեղեր պահել, որից հետո իշխող կուսակցության պատգամավորներն ու պաշտոնյաները սկսել են բեղեր պահել։