Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ՝ 2:2, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջեց Վրաստանի թիմին:
Պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: