Հրապարակվել է Ուսամա բեն Լադենի օրագիրը

10:18     2 նոյեմբերի, 2017

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է Ուսամա բեն Լադենի հետ կապված մոտ 470 հազար փաստաթուղթ՝ այդ թվում նրա անձնական օրագիրը, հայտնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ փաստաթղթերը ձեռք են բերվել 2011 թվականի մայիսին, իսկ օրագրում առկա են գրառումներ, որոնք «թիվ մեկ ահաբեկիչը» կատարել է մահվան նախօրեին:

Ուսամա բեն Լադենն ոչնչացվել է 2011 թվականի մայիսի 2-ին Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում ամերիկյան հատուկ ծառայություններին գաղտնի ռազմական գործողության արդյունքում: Նա մարմինը թաղվել է ծովում:


© armedia.am