Բրյուսելում գտնվող կատալոնացի քաղաքական գործիչները հրաժարվել են ներկայանալ Մադրիդի դատարան

10:59     2 նոյեմբերի, 2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և ևս մի քանի կատալոնացի նախկին պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարությամբ, որում հրաժարվել են ներկայանալ Մադրիդի դատարան անկախության հանրաքվե անցկացնելու գործով ցուցմունքներ տալու համար:

Հայտարարությունում նշվում է, որ Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավոր Կարմեն Լամելի գործողությունները «քաղաքական դատարան» են, և դրանց նպատակն է «պատժել գաղափարների համար»:

Նշենք, որ Պուչդեմոնի և կատալոնական կառավարության նախկին անդամների դատարան չներկայանալու դեպքում Մադրիդը պատրաստվում է հետախուզում հայտարարել քաղաքական գործիչների նկատմամբ:


© armedia.am