Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Է. Շարմազանով

10:45     2 նոյեմբերի, 2017

Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է, որի մասին է վկայում արտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը, գրում է Արցախպրեսը:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային  է»,-  նշել է Շարմազանովը:

Այս պահին այդ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա մեկ այլ երկիր, ըստ Շարմազամովի, որը կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա:

 


© armedia.am