Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ֆորբս» ամսագրի ամենաազդեցիկ կանանց ցուցակում առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Սիմոնյանն առաջին անգամ է հայտնվել վարկանշային այս աղյուսակում՝ հայտնվելով 52-րդ հորիզոնականում:
«Դեռ մոկ տարի առաջ մարդկանց մեծամասնությունը չգիտեր, ով է Մարգարիտա Սիմոնյանը: Հիմա նրան քննարկում են տեխնոլոգիական, քաղաքական և մեդիա շրջանակներում», - գրում է Forbes-ը:
Նշենք, որ վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Մելինդա Գեյթսը: