Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի շուրջ 30 գեղանկար կցուցադրվի

13:01     2 նոյեմբերի, 2017

«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը:  Ինչպես փոխանցում է պատկերասրահի պաշտոնական կայքը, ցուցադրվելու է Սարյանի շուրջ 30 գեղանկար աշխատանք, որոնք հիմնականում 1910-ականներ նրա գործերից են, երբ նկարիչն մեծ ճանաչում և վարպետություն էր ձեռք բերել: 

Ներկայացված են լինելու աշխատանքներ, որոնք վարպետն արել է Մերձավոր Արևելքի երկրներ ճանապարհորդության ժամանակ և դրանց մասին իր հիշողությունների մոտիվներով:
Ցուցահանդեսում ընդգրկվել են Հայաստանի Ազգային պատկերասրահի,  Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նկարներ և Տրետյակովյան պատկերասրահի նկարների հավաքածուներից:

Ցուցահանդեսը բաց է լինելու 2017թ. նոյեմբերի 16-ից մինչև 2018 թ. հունվարի 14-ը: 


© armedia.am