ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում նոյեմբերի 16-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է հանդիպի ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, փոխանցում է PanARMENIAN.com: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը Չերնոգորիայի ԱԳՆ ղեակավար Սրջան Դարմանովիչի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ըստ նրա, նոյեմբերի 15-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և վերջինիս հետ հանդիպում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման շրջանակում:
Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: