Չեչնիայի նախագահը կողմ է, որպեսզի Լենինի դիակը հուղարկավորեն

17:12     2 նոյեմբերի, 2017

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կողմ է արտահայտվել Վլադիմիր Լենինի մարմինը հուղարկավորելու գաղափարին:

Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը Լենինի հուղարկավորման հարցով հնարավոր հանրաքվեի անցկացման մասին՝ Կադիրովն ասել է, որ դա կլինի շատ «մարդկային և խելացի» որոշում, սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ վերջնական որոշումը պետք է լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինինը: Այս մասին հաղորդում է  Life.ru-ն:

«Հեղափոխության առաջնորդին պետք է հուղարկավորել, դա կլինի խելացի ու մարդկային որոշում: Նրա մարմնի վրա աշխատում է մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ, տեղում աշխատում է շուրջօրյա պահակախումբ: Ճիշտ չէ, որ Ռուսաստանի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում, մեռած մարդու դագաղ է դրված», - ասել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ արդեն բավական է որքան նայեցին Լենինի դիակին:

Բացի այդ, նա նշել է, որ եթե նման որոշում իսկապես կայացվի, ապա պետք է հուղարկավորվի ոչ միայն Լենինը, այլև իմամ Հաջի Մուրադը, ում գլուխը մինչ օրս պահվում է Սանկտ Պետերբուրգի թանգարանում:

 


© armedia.am