Twitter-ի աշխատակիցը ջնջել է Թրամփի միկրոբոլգը

10:35     3 նոյեմբերի, 2017

Twitter–ը նոյեմբերի 2-ին պատահաբար ջնջել է Թրամփի միկրոբլոգը։ Որոշ ժամանակ անց ընկերությունը պարզաբանել է, որ @realdonaldtrump օգտահաշիվը 11 րոպեով ապաակտիվացրել է Twitter-ի աշխատակիցներից մեկը՝ ընկերությունում իր վերջին աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերությունում նաև նշել են, որ հետաքննություն են անցկացնում և կձեռնարկեն քայլեր, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։

Դոնալդ Թրամփը, ով բավականին հաճախ է օգտնվում թվիթերյան իր միկրոբոլգից և ունի 41.7 մլն հետևորդներ, որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը, իսկ օգտահաշվի վերականգնումից հետո թվիթ է հրապարակել հարկերը կրճատելու ուղղությամբ հանրապետականների պլանի մասին:


© armedia.am