ԱՄՆ հատուկ ծառայությունները տեսանյութ են հրապարակել բեն Լադենի որդու հարսանիքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:17     3 նոյեմբերի, 2017

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդու հարսանիքի ժամանակ նկարահանված տեսանյութ, հայտնում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է, ինչպես է թիվ մեկ ահաբեկչի որդին՝ Համզան, շփվում հյուրերի հետ: Նշենք, որ նախկինում Ուսամա բեն Լադենի որդու մասնակցությամբ կադրեր երբեք չեն ցուցադրվել:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը նոյեմբերի 1-ին հրապարակել էր Ուսամա բեն Լադենի հետ կապված մոտ 470 հազար փաստաթուղթ՝ այդ թվում նրա անձնական օրագիրը:

Ուսամա բեն Լադենն ոչնչացվել է 2011 թվականի մայիսի 2-ին Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում ամերիկյան հատուկ ծառայություններին գաղտնի ռազմական գործողության արդյունքում: Նա մարմինը թաղվել է ծովում:


© armedia.am