Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը եկել է այն համոզմանը, որ արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացումը մարդկությանը սպառնալիք է ներկայացնում, փոխանցում է NEWS.am:
«Եթե մարդիկ հիմա համակարգչային վիրուսներ են մշակում, ապա ապագայում ինչ-որ մեկը կկարողանա արհեստական ինտելեկտ ստեղծել, որը կարող է բարելավել և ինքն իրեն վերարտադրել: Սա կդառնա նոր կենսաձև, որը մարդուն կգերազանցի»,- հայտարարել է գիտնականը՝ հավելելով, որ մեքենաները արդյունավետության մրցավազքում, հնարավոր է, ցանկանան մարդկանցից ազատվել:
Մի խոսքով, եթե անգամ դա տեղի չունենա, մարդիկ վտանգվում են իրենք իրենց կործանելուն: Երկիրը մեզ համար բավականին նեղ է դարձել, բնակչությունն աճում է վախեցնող տեմպերով»,- եզրափակել է նա:
Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը կործանումից կարող է փրկվել գիտության մեջ մարդկանց մեծ ներգրավվածությամբ, որ հնարավորություն ստանա այլ մոլորակների գաղութացումը սկսելու համար: