Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի աջակցությամբ նախօրեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորն, որը Սիրիայի արևելքում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքներից է:
Այս մասին հայտնում է սիրիական ընդդիմության Լոնդոնում գործող կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը: Վերջինիս տվյալներով «Իսլամական պետությունը», սակայն շարունակում է վերահսկել Սիրիայի այդ շրջանի մոտ 40 տոկոսը:
Ավելացնենք, որ սիրիական պետական լրատվամիջոցները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը: