Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության ղեկավար խորհրդի հետ հանդիպմանը մի քանի ցուցումներ է տվել։ News.am-ի հաղորդմամբ, Քեմալ Քըլըչդարօղլուն մասնավորապես անդրադարձել է իրենց կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի դեմ ներկայացված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցին: Հիշեցնենք, որ փոխնախագահն Էրդողանին անվանել էր ֆաշիստ և բռնապետ, որից հետո Էրդողանի փաստաբանը նրա դեմ դատական հայց էր ներկայացրել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։
Քըլըչդարօղլուն հորդորել է կուսակիցներին շարունակել նույն ոգով և չխուսափել Էրդողանին ֆաշիստ բռնապետ անվանելուց։