ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին կազմակերպել ուղիղ հեռախոսազրույց Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, սակայն վերջինս պատասխանել է մերժմամբ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Պարվերականի փոխանցմամբ բարձր մակարդակի երկխոսություն հաստատելու այդ փորձը կատարվել է սեպտեմբերի 19-ին, երբ երեք առաջնորդները գտնվել են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։
Իրանի ներկայացուցիչները նշել են, որ չեն հավատում առաջարկի լրջությանը և ամերիկյան վարչակազմի գործողություններում «թակարդ են կասկածում»։