Տրանսգենային սերմեր արտադրող Monsanto ընկերությունը վտանգավոր է: Այս մասին հայտնում է հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Կան ապացույցներ, որ այդ ընկերության սփրեյները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց պատրաստած գենետիկորեն մոդիֆիկացված մթերքը հայտարարում է օրգանիկ սննդի վերանալու մասին: Դրանք վատ կանդրադառնան ձեզ վրա ու ահավոր հոտ ունեն: Բացի այդ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto-ն համարվում է չարիքի ընկերություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտը:
Թանկյանը նշել է, որ Հայաստան գալիս մաքուր, համեղ խնձոր է ուտում, որը հազարավոր տարիների գյուղատնտեսության ու մշակման արդյունք է:
«Թող դա այդպես էլ մնա, խնդրում եմ: Ես նմանատիպ խնձոր չեմ գտնում ԱՄՆ-ում՝ Մոնսանտոյի շնորհիվ», - հավելել է երաժիշտը: