ԱՄՆ -ն կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: APA գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը՝ դեսպանը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին: «Համանախագահները հայտարարություն էին տարածել վերջին հանդիպման վերաբերյալ: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների հանդիպման կազմակերպմանը, և այդ աշխատանքները շարունակվում են: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Նման որոշումը խիստ կարևոր է», - ընդգծել է դիվանագետը: