Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Քաշաթաղի շրջան և ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտումիրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի և Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։