Էրմենիստան. ահա այսպես է կոչվում Արևմտյան Հայաստանի տարածքը, որը ներկայացված է XIX դարի Օսմանյան կայսրության կողմից կազմված աշխարհի երեք քարտեզներում: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում ասել է Լոնդոնում գտնվող Armenian Institute գիտա-մշակութային կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ Պատվո Դոկտորի կոչում վայելող, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:
«Այս քարտեզները ես գնել եմ մի քանի տարի առաջ Անգլիայում կայացած ամենամյա աճուրդի ժամանակ: Նրանցից երկուսը կազմվել են XIX դարի սկզբում` 1802-1803թթ-ին, Օսմանյան կայսրության պետական գործիչ Մեհմեդ Էմին Ռաուֆ փաշայի հրամանով: Ահա թե ինչու են դրանք ստացել «Ռաուֆ ատլաս» անվանումը», - ասել է Գալիչյանը:
Նրա խոսքով, այդ քարտեզները հզոր զենք են ադրբեջանական և թուրքական առասպելների դեմ, որոնց համաձայն, հայերը իբրև թե քոչվոր ժողովուրդ են, իսկ Հայաստանը որպես պետություն հայտնվել է 20-րդ դարի սկզբին: Այստեղ կարևորն այն է, որ քարտեզները մշակվել են թուրք քարտեզագրիչների կողմից, հետևաբար ոչ ոք չէր կարող կեղծել դրանք:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի համար այդ քարտեզների մասին խոսելը ձեռնտու չէ: