Իսպանիան Կատալոնիայի ղեկավարին կալանքի օրդեր է տվել

10:33     4 նոյեմբերի, 2017

Իսպանիայի դատական ազգային կոլեգիան Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և կառավարության 4 նախկին անդամներին կալանքի օրդեր է տվել, հայտնում է BBC-ին:

Հինգ պաշտոնյաները հինգշաբթի չէին ներկայացնել դատարան՝ ցուցմունք տալու, որից հետո  որոշում է կայացվել միջազգային և ազգային հետախուզման և կալանքի օրդեր ներկայացնել։

Պուչդեմոնն ու կողմնակիցներն այս պահին Բելգիայում են։ Բելգիայի դատախազի մամուլի քարտուղարը նշել է, որ իրենք կուսումնասիրեն կալանքի օրդերը:

Ինքնավարության կառավարության  նախկին 9 անդամներ արդեն Մադրիդի դատարանում ցուցմունք են տվել։ Դատախազությունը Պուչդեմոնին և դեպարտամենտների 13 ղեկավարների մեղադրում է ապստամբության, խռովության և յուրացումների մեջ:

Դատարանը 8 քաղաքական գործիչների կալանքի տակ է վերցրել։

 


© armedia.am