Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Առաջին և երրորդ խաղատախտակների առջև հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին:
Թիմերի առաջատարների պարտիայում Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն կրեցին: