ՅՈՒՆԵՍԿՕ. վերջին 11 տարիների ընթացքում 930 լրագրող է սպանվել

14:56     4 նոյեմբերի, 2017

Վերջին 11 տարիների ընթացքում աշխարհում սպանվել է 930 լրագրող, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:

«Անցած 11 տարիների ընթացքում մոտ 930 լրագրող է սպանվել այն բանի համար, որ տեղեկություն են հասցրել հասարակությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջին հաշվով 4 օրում աշխարհում մեկ լրագրող է սպանվել, և 10-ից 9-ի դեպքում մարդասպանները մնացել են անպատիժ։


© armedia.am