Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Գերմանայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ոչ պաշտոնական իրավիճակում ենք հանդիպել, որպեսզի քննարկենք երկկողմանի հարաբերությունները, այդ թվում՝ բարդ թեմաները և երկու կողմերի սպասումները»,- ասել է Գաբրիելը: