Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով 11 արքայազն է ձերբակալվել

10:03     5 նոյեմբերի, 2017

Սաուդյան Արաբիայում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն, որն իր աշխատանքները սկսել էր ժամեր առաջ, ձերբակալել է 11 արքայազնի, 4 գործող և մի շարք նախկին նախարարների, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ձերբակալվածների անունները, ինչպես նաև հստակ մեղադրանքները դեռ հայտնի չեն:

Նշենք, որ նոր հակակոռուպցիոն գերատեսչությունը ղեկավարում է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:


© armedia.am