Սաուդյան Արաբիայում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն, որն իր աշխատանքները սկսել էր ժամեր առաջ, ձերբակալել է 11 արքայազնի, 4 գործող և մի շարք նախկին նախարարների, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ձերբակալվածների անունները, ինչպես նաև հստակ մեղադրանքները դեռ հայտնի չեն:
Նշենք, որ նոր հակակոռուպցիոն գերատեսչությունը ղեկավարում է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը: