Գերմանիայում քրդերի ցույցը ցրելու ժամանակ 15 ոստիկան է վիրավորվել
Դյուսելդորֆում քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով առնվազն 15 ոստիկան է տուժել, հայտնում է գերմանական Spiegel-ը՝ ոստիկանության ներկայացուցչին հղումով:
Նշվում է, որ տեղական իշխանություններն արգելել էին ցույցի ժամանակ կիրառել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ և դրոշներ, սակայն ցուցարարներն անտեսել են այդ արգելքը:
Ոստիկանները կոչ են արել հեռացնել Օջալանի նկարով պաստառները, ինչին ի պատասխան ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա: