ԱՄՆ-ը Պուտինի օգնության կարիքն ունի. Թրամփ

12:08     5 նոյեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ իր ասիական շրջագայության ժամանակ ակնկալում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ցանկանում ենք, որ Պուտինը մեզ օգնի Հյուսիսային Կորեայի հարցով», - հայտարարել է Թրամփը Տոկիո ուղևորության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, եթե Պուտին-Թրամփ հանդիպումն այնուամենայնիվ համաձայնեցվի, նախագահների քննարկման գլխավոր թեմաներից կլինի Հյուսիսային Կորեան:


© armedia.am