«Թուրքական հոսքի» ռուսական հատվածի շինարարությունն ավարտվել է

14:15     5 նոյեմբերի, 2017

«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի: Այս մասին ասվում է կառուցման նախագծի հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax-ը:

Ընդհանուր առմամբ, 448 կմ տարածությամբ խողովակներ են տեղադրվել գազամուղի երկու գծով: Վեց ամսում կառուցվել է ծովային հատվածի 25 տոկոսը: Դա համապատասխանում է կառուցման աշխատանքների նախատեսված գրաֆիկին:

«Թուրքական հոսք» ծովային գազատարը կազմված է լինելու երկու գծից, որոնցից յուրաքանչյուրը կապահովի 15,75 մլրդ խ/մ գազի մատակարարում։

Ակնկալվում է, որ «Թուրքական հոսքով» գազի մատակարարումը կսկսվի 2019-ի դեկտեմբերին:


© armedia.am