Բասկերի Երկիր իսպանական ինքնավար շրջանում հազարավոր ցուցարարներ երեկ՝ նոյեմբերի 4-ին, դուրս են եկել փողոց՝ բողոքելու Կատալոնիայի առաջնորդներին ձերբակալելու Մադրիդի որոշման դեմ։ Այդ մասին հայտնում է LB.ua-ն՝ հղում կատարելով El Mundo-ին։
Նրանք կոչ են արել Մադրիդին ազատ արձակել ձերբակալված կատալոնացի պաշտոնյաներին և չկիրառել Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակող Սահմանադրության 155-րդ հոդվածը։
Հոկտեմբերի 1-ից հետո սա Բասկերի Երկրում արդեն երրորդ ցույցն է՝ ի աջակցություն Կատալոնիայի։