Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի բապտիստական եկեղեցում հրաձգություն իրականացրած 26-ամյա Դևին Պատրիկ Քելլին, մահացած է գտնվել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը։
Հաղորդվում է, որ հրաձգությունից հետո զենք ունեցող տեղի բնակիչներից մեկը սկսել է հետապնդել հրաձիգին։ Դրանից հետո Քելլիին մահացած են գտել մեքենայում։ Ներկայում հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։
Նոյեմբերի 5-ին Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել: Միջադեպի արդյունքում զոհվել է 26 մարդ, վնասվածքներ ստացել 20-ից ավելին: