Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է կործանվել. զոհվել է արքայազն ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ

10:32     6 նոյեմբերի, 2017

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ արքայազն Մանսուր բեն Մուքրինն, ով Ասիր նահանգի փոխնահանգապետն էր, և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի ժամանակ:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի օդային տարածքում Եմենի հետ սահմանին մոտ: Նախնական տվյալներով, ուղղաթիռում եղել է 9 մարդ: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:


© armedia.am