ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անձնամբ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել է Full Measure հաղորդմանը տված հարզացրույցում:
«Ես պատրաստ եմ նստելու և զրուցելու բոլոր նրանց հետ, ում հետ հարկ համարեմ: Չեմ կարծում, որ դա թուլության կամ ուժի նշան է: Կարծում եմ, մարդկանց հետ բանակցելն այդքան էլ վատ չէ։ Այդ իսկ պատճառով ես, իհարկե, բաց եմ Կիմ Չեն Ինի հետ երկխոսության համար», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու ժամանակը դեռ չի եկել: