Ռուսաստանի Դաշնության հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկի Facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի լուսանկարը՝ արված տիեզերքից:
«Երևանը նման չէ ուրիշ մայրաքաղաքների՝ մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքով շարժվում է իր չափավոր ռիթմով: Իսկ Կասկադը` Երևանի խորհրդանիշերից մեկը, հայտնի է երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ, օգտվելով առիթից, տիեզերական բարևներ եմ ուղարկում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն աշխատող ընկերներիս», - գրել է Ռյազանսկին: