Թուրքիայում ջնջվում են հայկական հետքերը

11:27     6 նոյեմբերի, 2017

Թուրքիայի նախկինում հայաշատ Այնթափ քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման վերաբերյալ նյութ է հրապարակել թուրքական GazeteKarinca կայքը։ News.am-ի հաղորդմամբ, կայքը մասնավորապես նշում է, որ Այնթափում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերին պատկանող և պատմական արժեք ներկայացնող մի շարք շինություններ վերածվել են մզկիթների կամ սրճարանների։

Հայերի մասին ամենակարևոր հետքը կրող Էբլեհան թաղամասի ամենաբարձրադիր վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010 թվականին վերանորոգման անվան տակ վերածվել է Փրկության մզկիթի։ Բացի այդ, եկեղեցու ներսում գտնված և քրիստոնեության մասին վկայող որմնանկարները ջնջել են։

Կայքը հավելել է, որ Այնթափում կան նաև նախկինում  հայերին պատկանող մի քանի հարկից բաղկացած և այգիներ ունեցող տներ, որոնց մեծ մասը վերածվել է սրճարանների կամ որպես բուտիկ-հյուրանոց ծառայություն է մատուցում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին։


© armedia.am