Արաբական կոալիցիան Իրանին սպառնում է պատերազմով

12:52     6 նոյեմբերի, 2017

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Իրանի կողմից Եմենի ապստամբների ցուցաբերվող աջակցությունն այլևս գնահատելու է որպես պատերազմի գործողություն: Այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:

Կոալիցիայի հրամանատարությունը նաև հայտարարել է, որ փակում է Եմենի ցամաքային, օդային և ջրային սահմաններն՝ ընդգծելով, որ շրջափակումը չի վերաբերում կոալիցիայի վերահսկողության տակ Եմեն տեղափոխվող մարդասիրական բեռներին:

Հիշեցնենք, նախօրեին էր-Ռիադի օդանավակայանում պայթյուն է որոտացել, ինչը պատճառ է դարձել Եմենի ապստամբների կողմից արձակված բալիստիկ հրթիռը:

 


© armedia.am