Իր թվիթերյան էջում թուրք հասարակության մասին գրառում է կատարել ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը։
Նա մասնավորապես գրել է. «Կյանքի ամենամեծ հաճույք ու հոբբի թուրք հասարակության մեծ մասի համար հանդիսանում է իրենց մտքերը չկիսող մարդկանց անցյալը փորփրելը և այդ տեղեկությունների վրա կեղծ փաստեր ավելացնելով՝ սեփական հեղինակությունը բարձրացնելը։ Անբարոյական հասարակություն»։